logo
ha1
gl
hhk
1 2 3 4 5 6 7
SSh

Սմբատ Սուրենի
Շահբազյան

Ծնվել է 1962թ. փետրվարի 13-ին Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում, ծառայողի ընտանիքում:
1969-1978 թթ.-ին սովորել է Մալիշկայի միջնակարգ դպրոցում:
1978-1981 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը և ստացել է մարզիչ-մանկավարժի որակավորում:
1981-1983 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում` խաղաղօվկիանոսյան զինված ուժերում, ծովային հետևակ, հատուկ նշանակության դասակում:
1983-1984 թթ.-ին աշխատել է ՌԴ-ում` կրկեսում որպես մոտոարշավորդ:
1984 թ. սեպտեմբերից Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ և արհմիությունների ՄՊՄԴ-ում որպես ազատ ըմբշամարտի մարզիչ: Նրա սաները դարձել են ինչպես հանրապետական, այնպես էլ համամիութենական մրցաշարերի հաղթող ըմբիշներ:
1986 թ.-ից մինչ օրս աշխատում է Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում:
1988 թ.-ին հավաքագրել է կամավորականների «Մալիշկա» ջոկատը և իր մարտական ընկերների հետ անցել ամբողջ Արցախյան գոյամարտը:
1990 թ.-ից հատուկ գնդի Եղեգնաձորի վաշտի կազմում մասնակցել է ինչպես մարզի տարածքի կարևոր նշանակետերի պահպանությանը, այնպես էլ Գորիսի, Կապանի տարածքներում մարտական գործողություններին:
1992 թ.-ին նշանակվել է զինկոմին կից 162 ԱՄՀԳ հրամանատարի տեղակալ, և մասնակցել է Լաչինի «Կոբրա» Սաֆյան, Ֆառաջան տարածքների մարտական գործողություններին:
1996 թ.-ին նշանակվել է Եղեգնաձորի 70179 զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ:
1997 թ.-ի մայիսին Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է «Երկրապահ» հուշամեդալով:
1997 թ.-ի սեպտեմբերին ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:
2007 թ.-ի մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
2010թ.-ի հունվարին ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:
2010թ.-ի մայիսին «Ազատագրում» հ/կ-ի կողմից պարգևատրվել է «Ազատագրում» մեդալով:
2011թ.-ի մարտին «Սյունյաց Արծիվներ» ե.հ/կ-ի կողմից պարգևատրվել է «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով:
2011թ.-ի օգոստոսին «Հատուկ գնդի վետերաններ» հ/կ-ի կողմից պարգևատրվել է «Հատուկ գունդ» շքանշանով:
Ամուսնացած է, ունի 4 զավակ:

g